Քաղաքական17:43, 18 Փետրվար 2021
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Արցախի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:
Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս մասնագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ` որպեսզի ավելի արդյունավետ դարձնեն Լեռնային Ղարաբաղի ճանապարհային և երկաթուղային հաղորդակցման ուղիները, որոնց վերակառուցման աշխատանքներն ընթանում են հունվարի 11-ի համաձայնագրից հետո:
Թուրքիայի նախագահն, անդրադառնալով Աղդամում հիմնված ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեությանը, նշել է, որ այն «բարեհաջող կերպով իրականացնում է հրադադարի ռեժիմի վերահսկումը»:
Էրդողանը պնդել է, որ հրադադարի պահպանման համար պետք է բոլոր հարցերում համատեղ ջանքեր գործադրել:
.
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |