Քաղաքական13:14, 19 Փետրվար 2021
Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ակնկալում ենք, որ այս անգամ Հայաստանը ճիշտ կվարվի և խաղաղության գործընթացի մաս կկազմի»
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախօրեին ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությանը:
Նշենք, որ սա Ասադովի՝ Ադրբեջանի վարչապետի պաշտոնում արտասահմանյան առաջին այցն է:
Շենթոփը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեմային, նշել է, որ այն իր մտերմությամբ ու անկեղծությամբ «աշխարհում եզակի է»: Դարձյալ շահարկելով արդեն ավանդական դարձած «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը նշել է, որ արցախյան պատերազմում Ադրբեջանի գրանցած արդյունքը մեծ ոգևորությամբ է ընդունվել թուրք ժողովրդի կողմից:
Նրա դիտարկմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին հաջակցություն Ադրբեջանի Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված «Հայաստանի հարձակումների դատապարտման մասին» համատեղ հռչակագիրն ու դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին թուրք զինվորակաների մասնակցությունը ցույց են տալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների «բարձր մակարդակը»:
Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա:
Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հարթակ ձևավորելու առաջարկին:
Չխորշելով Հայաստանի նկատմամբ ունեցած մաղձի արտահայտումից՝ Շենթոփը հայտնել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանն այս անգամ «ճիշտ քայլ կատարելով՝ խաղաղության գործընթացի մաս կկազմի»:
«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ և անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»,-ասել է նա:
Այնուհետև Շենթոփը, ընդգծելով Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական աջակցության աստիճանը, հիշեցրել է նոյեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված համատեղ հռչակագիրը, որը, ըստ նրա, պատասխան էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունմանը: Այդ հռչակագրով խստագույնս դատապարտվել էր Ֆրանսիայի Սենատի որոշումը:
Իսկ ինչ վերաբերում է վերջերս ԱՄՆ Սենատի 54 անդամի կողմից Բայդենին ուղարկված նամակին, որով պահանջվում է ճնշումներ գործադրել Թուրքիայի դեմ՝ արցախյան պատերազմում հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունը խրախուսելու համար, Շենթոփն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ 87 պատգամավոր ի պատասխան հիշյալ նամակին, գրավոր հայտարարություն են հրապարակել: Նշենք, որ այդ հայտարարությունը ողողված էր թուրք-ադրբեջանական հակահայ թեզերով:
Շենթոփը նաև նշել է, որ այդ նամակին բոլորովին վերջերս հակազդել է Ադրբեջանի մեջլիսը, որը ողջունել են Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |