13:20, 22 Փետրվար 2021
Թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման միտում է նկատվում
Թուրքիայի և Իսրայելի խաթարված հարաբերություններում վերջին շրջանում զարգացման միտում է նկատվում: Այս մասին արձանագրել է Թուրքիայում լույս տեսնող հրեական «Շալոմ» թերթի գլխավոր խմբագիր Իվո Մոլինասը:
Նշենք, որ 2018թ. թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարման հետևանքով երկու երկրները հետ էին կանչել իրենց դեսպաններին։ Իսկ այժմ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները գործում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:
Մոլինասի կարծիքով՝ Թուրքիան մեկուսացել է տարածաշրջանում և դրանից ազատվելու համար մի շարք պետությունների, այդ թվում՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար հնարավոր է նոր քայլեր ձեռնարկի: Նրա խոսքով, այդ գործընթացի վրա կարող են ազդել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպումները:
«Ե՛վ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, և նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պրագմատիստ մարդիկ են: Հուսով եմ, որ այդ պրագմատիզմով հանդերձ կրկին կկարգավորվեն հարաբերությունները»,-ասել է նա:
Մոլինասը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավարման համար դրական ցուցիչներ ու ազդակներ է համարել վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի իշխանությունների կատարած հայտարարություններն ու քայլերը:
Նա մեջբերել է 2020թ. դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթում հնչած հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ցանկանում է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչպես նաև հիշեցրել Թուրքիայում Իսրայելի կողմից գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նոր դիվանագետի նշանակումը:
Մոլինասը որպես օրինակ է բերել նաև 2021թ. փետրվարի 7-ին 10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռի մեկնումը Թուրքիա:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական ավիափոխադրումները դադարեցվել էին 2010թ. մայիսի 31-ին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով:
Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները տորմիղի դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանեցին 9 թուրքի (2014թ. մահացավ նաև միջադեպի ժամանակ ծանր վիրավորվածներից մեկը) հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:
Իսկ ավելի ուշ՝ թեև որոշ չափով կարգավորվել էին Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, նոր լարումը պայմանավորվեց 2018թ․ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանների գործողություններով, որի հետևանքով սպանվեց 60 արաբ, վիրավորվեց՝ 2.7 հազար մարդ։ Այդ իրարանցման պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել-Ավիվից Երուսաղեմ։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Երկու երկրներն այս իրադարձությունների ֆոնին հետ էին կանչել իրենց դեսպաններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |