Քաղաքական14:51, 22 Փետրվար 2021
Թուրքիան F-35-երի ծրագիր վերադառնալու համար կարող է երկարաձգել ամերիկյան լոբբիստական ընկերության հետ պայամանագիրը
Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:
Թեմային սյունակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր հայացքներով «Sözcü» թերթի թղթակից Չիղդեմ Թոքերը:
Լրագրողի համոզմամբ՝ Թուրքիան F-35 կործանիչների ծրագրում մնալու համար հնարավոր է երկարացնի «Arnold & Porter» ընկերության հետ կնքած պայմանագիրը:
Թոքերը նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե արդյոք ամերիկյան լոբբիստական ընկերության հետ կնքված պայմանագիրը կազդի, որ Թուրքիան վերադառնա այդ ծրագիր:
«Մինչդեռ ինչպես հիշյալ լոբբիստական ընկերությունն է հայտնում, ներկայումս բավականին շատ խճճված առևտրային և աշխարհաքաղաքական գործոններ կան: Իդեպ մի կարևոր մանրամաս. պայմանագիրը հնարավորություն է ընձեռում երկրորդ անգամ ևս 6 ամսով երկարաձգել ժամկետը»,-գրել է նա:
Նրա կարծիքով՝ եթե մինչև 2021թ. հուլիսի վերջ Թուրքիան չներգրավվի F-35-ների ծրագրում, ապա այդ ընկերության հետ կնքված պայմանագիրը հնարավոր է թարմացվի, իսկ ծախսերը կրկին կվերանայվեն:
Հիշեցնենք, որ թուրքական կողմից 750 000 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կազմում գտնվող Defence Industry Technologies ընկերությունը (SSTEK):
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու որոշումը «միակողմանի և անիրավական» է և հավելել, որ իր երկիրը ցանկացած քայլ կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հարցում:
Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։
Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |