Ռազմական13:40, 22 Փետրվար 2021
Թուրքիայում քննարկում են Հունաստանի՝ զենք գնելու հերթական պայմանագիրը

Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել:
Ֆրանսիայի ու Իսրայելի հետ Հունաստանի կնքած խոշոր ռազմական պայմանագրերից հետո, ներկայում էլ թուրքական մամուլում ակտիվ քննարկվում են Սաուդյան Արաբիայի հետ «Պատրիատ» հեռահար ՀՕՊ համակարգերի հնարավոր գործարքը:
Նշվում է, որ ամերիկյան արտադրության 150կմ հեռահարությամբ «Պատրիոտ» համակարգերի գնման համար 2 երկրների միջև բանակցություններ են եղել դեռևս նախորդ տարի, երբ Ս. Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆերհանը «Բարեկամական ֆորումին» մասնակցելու համար գտնվել է Հունաստանում: Թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքը, որը լուրը հրապարակել է «Հունաստանը խելագարվել է. Սաուդյան Արաբիայից հրթիռներ, ԱՄՆ-ից...» վերնագրով, տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հունաստանի ԱԳ նախարարը պատվիրակությամբ կմեկնի Սաուդիան Արաբիա՝ ստորագրելու համակարգերի գնման պայմանագիրը:
Նշենք, որ ավելի վաղ էլ Աթենքը համաձայնության էր եկել Իսրայելի հետ 1.68 մլրդ դոլարանոց պայմանագրի պայմանների շուրջ, որի համաձայն Իսրայելը Հունաստանին կվաճառի Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Դրանից առաջ էլ Հունաստանը Ֆրանսիայի հետ էր պայմանագիր կնքել 18 «Rafale» ժամանակակից կործանիչներ գնելու վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |