Ռազմական11:30, 22 Փետրվար 2021
Ռուսաստան. «Անկարայի հետ S-400-ների 2-րդ խմբաքանակի վաճառքի բանակցությունները շարունակվում են»

Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցությունները այդ համակարգերի 2-րդ խմբաքանակի վաճառքի շուրջ:
«Ռուսաստանից S-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես, որ ծրագրված է եղել»,- ասել է ռուսական զենքերի արտահանման ընկերության ղեկավարը:
Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն էլ ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին:
Հիշեցնենք, որ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիան հայտարարեց թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ հակասությունների պատճառ դարձած S-400 համակարգերի հարցում որոշակի զիջումների պատրաստակամության մասին:
Մասնավորապես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Անկարան կարող է մշտական մարտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Աքարը ավելացրել էր նաև, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |