Քաղաքական14:41, 23 Փետրվար 2021
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Զարիֆի՝ «հակաթուրքական» բնույթի հայտարարության մասին շահարկումները
Իրանի արտգործնախարարությունից անանուն մի աղբյուր հայտարարություն է տարածել` հերքելով ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թուրքիայի մասին հայտարարության վերաբերյալ շահարկումները:
Այդ հայտարարության մեջ նշվում է, որ Զարիֆին վերագրվող պնդումներն անհիմն են և չունեն պատասխանի արժանի լրջություն:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվել, թե Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան, Զարիֆը հակաթուրքական բնույթի հայտարարություններ է հնչեցրել:
Սաուդական «Al Arabiya» հեռուստաալիքի սոցցանցի հաշիվներից մեկում հրապարակվել էր Թուրքիայի վերաբերյալ Զարիֆի հայտարարությունը. «Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունն Իրաքում և Սիրիայում ու սխալ ենք համարում այս ուղղությամբ տարվող քաղաքականությունը»: Այդ պնդումը տարածվել էր մամուլում և սոցցանցերում:
Նույն ժամանակահատվածում Իրանի արտգործնախարարը Sputnik-ին տված հարցազրույցում հետևյալ դիտարկումներն էր արել, որոնք, սակայն, խեղաթյուրված են ներկայացվել տարբեր լրատվականներում:
«Մենք կարծում ենք, որ Սիրիայում և Իրաքում ուժեր ունեցող Թուրքիայի վարած քաղաքականությունը ոչ միայն չի օգնում իր անվտանգության ապահովմանը, այլև սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»:
Զարիֆի խոսքով՝ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների պատճառով առկա ու հասկանալի վախերը հաղթահարելու լավագույն միջոցը ոչ թե այլ երկրների տարածքներ ուժեր փոխադրելն է, այլ այն, որ Սիրիայի և Իրաքի բանակներն իրենց ուժերը տեղակայեն սահմանային գոտիներում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |