Քաղաքական11:06, 25 Փետրվար 2021
Հունաստանը Թուրքիայից պահանջում է մզկիթի վերածված Սբ. Սոֆիայի տաճարին վերադարձնել իր նախկին կարգավիճակը
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստին, անդրադարձել է 2020թ. թանգարանից մզկիթի վերածված Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թեմային:
Դենդիասը նշել է, որ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին պետք է կրկին թանգարանի կարգավիճակ տալ:
«Կցանկանայի անդրադառնալ Հունաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի խնդրի՝ մշակութային իրավունքների խստորեն պահպանմանը: Բոլոր երկրները պետք է խուսափեն մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից, անկախ դրանց քաղաքական, տնտեսական և մշակութային համակարգերից»:
Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հուշարձանի կարգավիճակի փոփոխության համար պարտադիր է նախ ստանալ համապատասխան համայնքների համաձայնությունը և նախապես տեղեկացնել համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Դենդիասի դիտարկմամբ՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը հակասում է այդ մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հայեցակարգին:
Նա դիմելով Թուրքիայի ղեկավարությանն, ասել է. «Մենք միջազգային մյուս կառույցների և հաստատությունների հետ միասին պահանջում ենք, որ այս հուշարձանին վերադարձվի իր նախկին կարգավիճակը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սոֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու մասին հրամանագիր: 2020թ. հուլիսի 24-ին՝ 86 տարի անց առաջին անգամ համընդհանուր նամազ էր անցկացվել «Այա Սոֆիայի մզկիթում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաշտոնական աղբյուրներում ընդունելության օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |