Քաղաքական16:23, 25 Փետրվար 2021
Չավուշօղլու. «Խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը: Նա նշել է, որ Թուրքիան աշխարհի որ երկրում էլ որ լինի, կտրականապես դեմ է արտահայտվում ռազմական հեղաշրջմանը կամ ռազմական հեղաշրջման փորձերին, ապա շարունակել՝ ասելով հետևյալը.
«Հետևաբար, Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը խստորեն դատապարտում ենք: Իհարկե, ժողովրդավարական երկրներում քաղաքացիները, ժողովուրդը իշխանություններին ուղղված քննադատություններ կարող են անել, անգամ հրաժարականը կարող են պահանջել: Սրանք բնական բաներ են, սակայն անընդունելի է, երբ զինվորականները ընտրությունների միջոցով իշխանության եկած կառավարությանը նույնիսկ հրաժարականի կոչ են անում: Այդ իսկ պատճառով մենք Հայաստանում արված այս կոչը մեկ անգամ ևս խստորեն դատապարտում ենք: Տարածաշրջանի կայունության համար կարևոր հնարավորության պատուհան կա, որը պետք է լավ գնահատել: Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, հրադադարի մնայուն դարձնելը բավարար չէ: Տարածաշրջանային երկրների հետ 3+3 ձևաչափով խոսում ենք հնարավոր անելիքների մասին:
Այսօրինակ հեղաշրջման փորձերը երկրի կայունության համար քայքայիչ քայլեր են, ինչի պատճառով մենք դեմ ենք»:
Չավուշօղլուն նշել է, որ իրավիճակի մասին տեղեկացել են մամուլից, փորձում են ավելի մանրամասն տեղեկություն ստանալ:
Նա հավելել է, որ Թուրքիայի այս դիրքորոշումը սկզբունքային դիրքորոշում է՝ որտեղ էլ որ լինեն, ԹՀ-ն դեմ է արտահայտվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |