Հասարակական13:04, 01 Մարտ 2021
Թուրք դերասանուհի. «Ես տպավորված եմ Քիմ Քարդաշյանով»

Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից:
Քայան պատմել է Քարդաշյանի և նրա ընտանիքի նկատմամբ ունեցած իր հատուկ հետաքրքրասիրության մասին: Նշել է, որ երբ անգլերեն սովորելու համար մեկնել է Միացյալ նահանգներ, սկսել է հետևել Քարդաշյանի ընտանիքին:
«Հիշում եմ, որ մի հաղորդման ժամանակ Քրիս Ջեները (Քիմի մայրը-խմբ.) ասել էր. «Քիմը մեզնից ամենախելացին է: Twitter-ում նրան քարկոծում են, սակայն իր համար միևնույն է: Մենք կատաղում ենք, ինքը մեզ հանգստացնում է»»,- պատմել է դերասանուհին և հավելել, որ իրեն հատկապես տպավորել է Քիմի ինքնատիրապետումն ու կազմակերպվածությունը:
Այս խոսքերից հետո թուրքական մամուլում և սոցցանցերում թուրք դերասանուհու հասցեին վիրավորանք և զրպարտանք պարունակող բազմաթիվ գրառումներ և մեկնաբանություններ են հայտնվել: Շատերը Քայային վիրավորում են զուտ այն պատճառով, որ նա խոսոտվանում է հայ աստղից ազդեցություն կրելու փաստը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |