Քաղաքական13:56, 02 Մարտ 2021
Սոցհարցում. Էրդողանի կուսակցության վարկանիշն ամենաբարձրն է
Թուրքական «Avrasya Araştırma» սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է փետրվար ամսվա համար կատարած կուսակցությունների վարկանիշների ուսումնասիրության արդյունքները:
Դրա շրջանակներում կատարված հարցման մասնակիցների 34.8%-ը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ընտրություն լինելու դեպքում իր ձայնը տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ):
2-րդ տեղում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն է (CHP-ԺՀԿ)՝ 26.2%:
Խորհրդարանական 2 ազգայնական կուսակցություններից մեկը՝ «Լավ» կուսակցությունը (IK-ԼԿ), ստացել է հարցվածներից 13.1%-ի հավանությունը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)՝ 7%:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDp-ԺԴԿ) ստացել է հարցվածների 9.1%-ի աջակցությունը:
Խորհրդարանում ԱԶԿ-ու ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը ստացել է հարցվածների 41.8%-ի, իսկ ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքը՝ 40%-ի ձայները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |