Քաղաքական12:23, 09 Մարտ 2021
Թուրքիայում քրդական ծագումով լրագրողը հարձակման է ենթարկվել քաղաքական առաջնորդներին քննադատելու համար (տեսանյութ)

Թուրքական «Halk TV»-ի թղթակից, քրդական ծագումով լրագրող Լևենթ Գյուլթեքինը Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող գլխամասի դիմաց մի խումբ անձանց կողմից հարձակման է ենթարկվել:
Այս մասին Գյուլթեքինը գրառում է արել Twitter-ում:
«25 հոգանոց ավազակային խումբը հարձակվել է ինձ վրա հեռուստաընկերության դիմաց: Հիմա լավ եմ, քիչ հետո այդ մասին կպատմեմ եթերում»:
Ավելի ուշ եթերում Գյուլթեքինը հրապարակել է անվտանգության տեսախցիկների կողմից արձանագրված հարձակման պահի տեսագրությունը։ Ավազակախումբը հարձակումից անմիջապես հետո դիմել է փախուստի: Լրագրողը միջադեպի կապակցությամբ ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել:
Նշվում է, որ լրագրողի վրա հարձակման պատճառն այն է, որ վերջինս իր հաղորդումներից մեկում քննադատել էր Թուրքիայի քաղաքական այն առաջնորդներին, որոնք մասնակցել էին նախկին վարչապետ, «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի մահվան տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Գյուլթեքինի քննադատությունը բացասական արձագանք էր գտել սոցցանցի թուրք օգտատերերի շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |