Հասարակական14:34, 10 Մարտ 2021
Թուրքիայում հայտնաբերված հայկական գերեզմանոցի վրա բանկի մասնաճյուղ են փորձում կառուցել
Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր շենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ են հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։
Ելնելով այդ փաստից՝ Թուրքիայի Ճարտարապետների պալատը կոչ է արել դադարեցնել շինարարական աշխատանքները։ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը պաշտոնական գրությամբ դիմել է Անկարայի քաղաքապետարանի մշակույթի և բնության պահպանության վարչություն, մշակույթի և զբոսաշրջության նախարարության հուշարձանների և թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչություն՝ պահանջելով դադարեցնել շինարարարական աշխատանքները։
Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանի խոսքով՝ շինաշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները փորձաքննության նպատակով հանձնվել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի աշխատակիցներին։ Նրա հավաստմամբ՝ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ տվյալ տարածքում նախկինում ոչ միայն գերեզմանոց, այլև եկեղեցի ու բաղնիք է եղել։
«Չնայած դրան՝ շինարարական աշխատանքները ողջ թափով շարունակվում են։ Դա անհարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութային կառուցվածքի նկատմամբ։ Դա մարդու իրավունքների խախտում է և բարբարոսություն։ Անկախ այնտեղ թաղված մարդկանց կրոնից ու լեզվից՝ նրանց գերեզմանների վրա բետոն թափելն ու շենք կառուցելը անմարդկային արարք է, դա հանցագործություն է», - նշել է Ջանդանը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |