Քաղաքական13:20, 10 Մարտ 2021
Գերմանացի նախարարը մարդու իրավունքների պաշտպանության կոչ է արել Թուրքիային
Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների՝ Փերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ:
Հանդիպման մասին Ռոթը գրառում է արել Twitter-ում:
Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիայում խոսքի ազատությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:
«Խոսքի ազատություն ու մարդու իրավունքներ ունենալը ոչ թե պարզապես լավ բաներ են, այլև ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիմնական տարրերն են: Դա վերաբերում է նաև Թուրքիային»,- գրել է նա:
Ռոթը նաև նշել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Մազլում Քոբանին անդրադարձել է «TUŞAS» ընկերության վրա իրականացված զինված հարձակմանն ու Բահչելիի վերջին հայտարարություններին:
Թուրքական կողմը ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից:
Քեմալ Ջանը գրառում է կատարել Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ՝ իշխանական շրջանակներում քրդերին արտոնությունների շնորհման խոսույթի համատեքստում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ3։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի բրիտանացի իր գործընկերոջ՝ Դեյվիդ Լեմմի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |