Քաղաքական14:17, 10 Մարտ 2021
Իսրայելի էներգետիկայի նախարար. «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ համագործակցել»
Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցելու հարցում իր երկիրը պատրաստակամ է:
«Մենք ցանկանում ենք Թուրքիայի մեջ տեսնել ոչ թե բախումների աղբյուր, այլ տարածաշրջանային գործընկեր»,- ասել է Շտայնիցը Կիպրոս կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով «Eastmed» գազատարի մասին, որը պիտի կիպրական ու իսրայելական գազը Միջերկրական ծովի արևելյան հատվածից ծովի տակով հասցնի Հունաստան ու Իտալիա՝ Շտայնիցը ասել է, որ հայտնաբերած պաշարները կբավականացնեն «Eastmed»-ի նման 2-3 խողովակաշարի:
Շտայնիցը նաև նշել է, որ նախկինում բանակցություններ եղել են իսրայելական գազը Թուրքիա արտահանելու շուրջ, սակայն դրանք անարդյունք են ավարտվել:
«Հուսով եմ, որ Թուրքիան մի օր կինտեգրվի տարածաշրջանին և անգամ կդառնա Արևելյան միջերկրածովյան գազի ֆորումի անդամ: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ համագործակցել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |