Տնտեսական16:24, 10 Մարտ 2021
Թուրքիայի ատոմակայանի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությանը տեսակապով կմասնակցի Պուտինը

Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի երրորդ բլոկի ռեակտորի հիմնարկեքի արարողությանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին տեսակապով կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մարտի 10-ին կայանալիք արարողությամբ կդրվի Թուրքիայի առաջին ատոմակայանի երրոդ բլոկի հիմքը։
Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» շրջանում ատոմային Էլեկտրակայանի կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում Է 4 Էներգաբլոկ, որոնցից ամեն մեկի հզորությունը կկազմի 1200 մտ:
Ատոմային էլեկտրակայանի շինարարությունը սկսվել էր 2018-ի ապրիլի սկզբին։ Առաջին ռեակտորի շահագործումը նախատեսված է 2023 թվականին։
Այն Թուրքիայում իրականացվող խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն է։
Ծրագրի շրջանակներում շինարարության ամենաթեժ փուլում նախատեսվում է ապահովել մինչև 15 հազար աշխատատեղ, իսկ արդեն գործարկման փուլում մշտական կապահովվի 4 հազար աշխատատեղ։
Ամբողջապես գործարկվելուց հետո «Աքքույու» ատոմակայանը կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի 10%-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |