Քաղաքական16:21, 10 Մարտ 2021
Պեսկով. «Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը»
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Նա ընդգծել է, որ Անկարան և Մոսկվան սերտորեն համագործակցում են գրեթե բոլոր տարածաշրջանային հարցերում։
«Թուրքերի հետ շարունակվում է ակտիվ փոխազդեցությունը Ադրբեջանում մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը հսկում է հրադադարի պահպանումը Ղարաբաղում և եռակողմ փաստաթղթով ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայում», - ասել է Պեսկովը։
Տարաձայնությունների շարքում Կրեմլի խոսնակը նշել է, որ չեն ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, միաժամանակ հավելել,- «Մենք շարունակում ենք համբերատար բացատրել մեր տեսակետը և վստահ ենք, որ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ Ռուսաստանի դիրքորոշումը ճիշտ և իրավացի է»։
«Չնայած բարդ պահերին, որոնք եղել են Սիրիայում, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին մշտապես հաջողվել է փոխզիջում գտնել։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների՝ նույնիսկ դժվարին իրավիճակներում փոխզիջումներ փնտրելու քաղաքական կամքը», - ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |