Քաղաքական15:32, 11 Մարտ 2021
Իրանը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշը
Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ:
Դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուքիայի արտգործնախարարությունը՝ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջելով պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն նշել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության կողմից ցուցադրված նամականիշների վրա քարտեզի պատկերումը, որում ընդգրկված են տարածաշրջանային երկրները, հակասում է միջազգային իրավունքին:
«Իրան թեմայի շուրջ իր առարկություններն է ներկայացրել Իրաքի կառավարությանը և կոչ արել անմիջապես շտկել այս ոչ բարեկամական գործողությունը, ասել է Խաթիբզադեն:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել էր Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:
Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:
Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմտյան տարածքների մի մասը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |