Հասարակական12:28, 12 Մարտ 2021
Նյու Յորքում՝ «Stop Erdoğan», Անկարայում՝ «Love Erdoğan»

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղադրված գովազդային վահանակի Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրությանն ի պատասխան Անկարայի ամրոցի վրա ցուցադրվել է «Love Erdoğan» 3D լուսային պրոյեկցիա:
Նշենք, որ հաջակցություն Էրդողանի՝ Ստամբուլի, Օրդուի, Դիարբեքիրի և Մարդինի նահանգներում ևս «Love Erdoğan» գրությամբ պաստառներ և գովազդային վահանակներ են տեղադրվել:
«19 տարի մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողան-խմբ.) թիկունքին կանգնած ենք։ Մեր ազգի հետ միասին կշարունակենք նույն կերպ կանգնել մինչև վերջ: Առանց կանգնելու և հոգնելու մինչև վերջ պայքարելու ենք»:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել էին հակաէրդողանական բնույթի վահանակներ,որոնց վրա մասնավորապես գրված էր. ''Stop Erdogan'' (Կանգ առ, Էրդողան), ''Stop tripled femicide in Erdogan's Turkey'' (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):
Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել էր վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:
Կատարվածի առնչությամբ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |