Ռազմական16:11, 12 Մարտ 2021
Թուրքիան «S-400»-ների հարցը լուծելու համար որևէ մոդելի կիրառության շուրջ ԱՄՆ-ի հետ քննարկում չի ունեցել

Թուրքիան S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար որևէ մոդելի կիրառման վերաբերյալ քննարկում չի անցկացրել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել էր, որ S-400-ների հարցը կարգավորելու համար իրենք ԱՄՆ-ին կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:
«Մենք ամերիկյան կողմի հետ ոչ մի նմանատիպ մոդելի կիրառման մասին քննարկում չենք ունեցել։ Մոդելների կիրառման հարցը ընդհանրապես չի քննարկվել»,- ասել է Չավուշօղլուն, նշելով, որ թուրքական կողմը ԱՄՆ-ին միայն առաջարկել է քննարկել կուտակված խնդիրները, ինչպես օրինակ S-400-ների հարցն է, կամ օրինակ Վաշինգտոնի կողմից աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին` YPG-իին, որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր հանդիպմանը, թուրք նախարարն ասել է.
«Նախագահների մակարդակով հանդիպումը կախված է անձամբ ղեկավարներից։ Կարծում եմ իրավասու չեմ իրենց անունից խոսել, բայց կարծում եմ որ նպատատիպ հանդիպման կազմակերպումն օրակարգում է»,- եզրափակել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |