Ռազմական11:48, 12 Մարտ 2021
Էրդողանի խոսնակ. «Թուրքիան հետքայլ չի անի S-400-ների հարցում»

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը:
Չնայած S-400-ների հարցում ամերիկյան կողմի ճնշմանը՝ Քալընը նշել է, որ Թուրքիան չի հրաժարվելու այդ համակարգերից:
«Մենք հետքայլ չենք անի S-400-ների հարցում: Մեր վճռականությունը շարունակվում է: S-400-ները վտանգ չեն ներկայացնում F-35-երի (ամերիկյան կործանիչներ-խմբ.) համար»,-ասել է Էրդողանի խոսնակը:
Ըստ նրա՝ S-400 համակարգերի շուրջ քննարկումները ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ՝ քաղաքական:
«Մենք էլ ասում ենք՝ «Եկեք քաղաքականապես լուծենք» (խնդիրը-խմբ.)»,-ասել է նա և հավելել, որ Թուրքիայի դեմ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին») պատժամիջոցները անիմաստ և դիսֆունկցիոնալ են:
Քալընը շեշտել է, որ այդ սպառնալիքի լեզուն չի կարող ազդել Թուրքիայի վրա:
Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո՝ 2019թ․ հուլիսին ԱՄՆ-ն կասեցրեց Անկարայի մասնակցությունը այդ ծրագրին, իսկ օդաչուները վերադարձան Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |