Տնտեսական13:35, 15 Մարտ 2021
Թուրքիայում վերականգնվող էներգիայի ծավալը 11 տոկոսից հասել է 42 տոկոսի
«Միջազգային էներգետիկայի գործակալությունը» հրապարակել է 2021թ․ զեկույցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ոլորտում վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ներկա դրությամբ վերականգնվող էներգիայի պաշարները կազմում են ընդհանուր օգտագործվող էներգիայի ծավալի 44 տոկոսը։
Կանխատեսվում է, որ Սաքարիայի գազի հանքավայրի շահագործման շնորհիվ 2023թ․ էներգետիկայի ոլորտում Թուրքիայի կախվածությունը արտաքին աշխարհից կարող է նվազել 36 տոկոսով։
Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ վերջին 10 տարում այդ երկրի վերականգնվող էներգիայի ծավալը 11 տոկոսից հասել է 42 տոկոսի։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում 6-րդ, իսկ ողջ աշխարհում 13-րդ տեղում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված համապարփակ ծրագրերը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |