Ռազմական16:32, 15 Մարտ 2021
Ադրբեջանական բանակի զորավարժություններին կներգրավվի մինչև 10.000 զինծառայող

Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո մարտի 15-ին մեկնարկում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10.000 զինծառայող:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զորավարժությունների մեջ տարածաշրջանում կայունության և անվտանգության համար որևէ ռիսկեր չի տեսնում, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից:
Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության օդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունները տեղի կունենան լեռնային և անտառապատ վայրերում` դժվարանցանելի տեղանքով և կտևեն մինչ մարտի 18-ը: Հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի հրամանատարությանը և վերահսկմանը, նրանց մարտական պատրաստության և վերախմբավորման վիճակի հասցնելուն՝ ներառյալ մարտական համակարգման բարելավումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |