Հասարակական13:38, 15 Մարտ 2021
Սոցհարցում. Որո՞նք են այսօր Թուրքիայի օրակարգային խնդիրները

Իշխանամետ լրագրող Աբդուլքադիր Սելվին, հղում անելով Թուրքիայում սոցհարցում իրականացրած «Optimar» ընկերության տվյալներին, նշել է, թե այս պահին որոնք են Թուրքիայի օրակարգային խնդիրները։
Ըստ այդմ՝ թեպետ այսօր կան այնպիսի կարևորության խնդիրներ, ինչպիսիք են սահմանադրական փոփոխությունների, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փակման կամ նախագահական ընտրությունների հացրերը, այնուամենայնիվ, այսօր Թուրքիայի օրակարգային խնդիրներն այլ են։
Առաջին տեղում (35.2%) երկրի տնտեսության հարցը, երկրորդ տեղում՝ կորոնովիրուսի համավարակը, իսկ երրորդ տեղում՝ գործազրկության խնդիրը։
Սելվին նշում է, որ վերոնշյալ ոլորտներից հետո գալիս են կրթական խնդիրները և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։
Նշում է նաև, որ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ քրդամետ կուսակցությունը պետք է փակվի, իսկ 26.6 տոկոսը դեմ է փակմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |