Քաղաքական11:44, 16 Մարտ 2021
Թուրքիայում ընդդիմադիր համայնքապետը հեռացրել է «Love Erdoğan» գրությամբ պաստառները
Թուրքիայում շարունակվում է անձի պաշտամունքի հարցում այդ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հեռակա պայքարն ու մրցակցությունը» հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) հետ:
Նշենք, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղադրված գովազդային վահանակի «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրությանն ի պատասխան հաջակցություն Էրդողանի՝ Թուրքիայի մի շարք նահանգներում «Love Erdoğan» գրությամբ պաստառներ և գովազդային վահանակներ են տեղադրվել:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)՝ արևելյան Իզմիր նահանգի Սելչուքի շրջանային կառույցի ղեկավարությունը, միանալով այդ ակցիային, նշյալ շրջանի մի շարք վայրերում «Love Erdoğan» գրությամբ պաստառներ էր տեղադրել:
Սակայն այդ պաստառները նախօրեին Սելչուքի ընդդիմադիր համայնքապետ Ֆելիզ Ջերիթօղլու Սենգելի որոշմամբ հեռացվել և փոխարինվել են Աթաթյուրքին գովաբանող և սատարող պաստառներով: Համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իշխող կուսակցության շրջանային կառույցը պաստառներ տեղադրելու համար թույլտվություն չի ունեցել:
Նոր պաստառների վրա պատկերված է Աթաթուրքի նկարը՝ «Մեր միակ սերն Աթաթուրքն է» գրությամբ:
Açtığın yolda, gösterdiğin hedefe durmadan yürüyeceğiz...#TekSevdamızAtatürk pic.twitter.com/zTnDyqRZ17
— Filiz Ceritoğlu Sengel (@filizceritoglu) March 15, 2021
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լրագրողների նկատմամբ դատական վերահսկողության միջոցների և ճնշման քաղաքականությունը 2024 թվականին խորացել է։
Պաշտոնական աղբյուրներում ընդունելության օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |