Քաղաքական15:40, 17 Մարտ 2021
Թուրքիայի ԱԳՆ. «Հավատում ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը կշարունակի տարածաշրջանին օգուտ բերել»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) հետ կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են նույն արդյունավետ երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ինչպես դա անում էին հարյուր տարի առաջ:
Անկարան վստահ է, որ առաջիկայում նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
«Վերոնշյալ փաստաթուղթը, որը հիշատակվում է մեր ընդհանուր պատմության մեջ որպես Մոսկվայի պայմանագիր, կարևոր տեղ է զբաղեցնում թուրք-ռուսական հարաբերություններում», - նշված է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց ստորագրված համաձայնագրի քաղաքական նշանակության վրա այդ պատմական ժամանակահատվածի ընդհանուր համատեքստում:
«Ի թիվս այլ բազմաթիվ հետևանքներիч փաստաթուղթն ունեցավ նաև իրավական հետևանքներ, որոնք մինչ այժմ մնում են արդիական», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |