Ռազմական14:11, 17 Մարտ 2021
Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է ռուս-թուրքական հարաբերություններից

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական «Tengrinews» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների թեմային:
Նա նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ կառուցելը շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ՝ արդյունավետ:
«Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա մենք կատարում ենք ոչ սովորական՝ շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք, համատեղ աշխատանք: Իսկ բարդ լինելու պատճառը այն է, քանի որ խանգարում է նաև այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց ինքնին սա, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են փոխհամաձայնության հասնել անգամ այն հարցում, որոնք անհնար են թվում, օրինակ՝ Իդլիբի գոտու ապառազմականացման հարցը:
«Ընդհանրապես, ժամանակին Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծումը մեր կարծիքով նոր էջ է և նոր մեխանիզմ նման հակամարտությունների լուծման համար»։
Սերգեյ Շոյգուն խոսել է նաև ռուս-թուրքական համագործակցության մասին Լեռնային Ղարաբաղում:
«Սա շատ բարդ օպերացիա է: Ես այդպես կուզեի անվանել այն և ոչ այլ կերպ: Քանի որ դրանում գործի են դրվել վիթխարի քանակությամբ փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ»,- նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |