Տնտեսական15:23, 17 Մարտ 2021
Էրդողանը մտադիր է Թուրքիան դարձնել էլեկտրամոբիլ արտադրող առաջատար երկիր Եվրոպայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վճռական են տրամադրված Թուրքիան մարտկոցների արտադրության կարևոր կենտրոններից մեկը աշխարհում դարձնելու հարցում: Այս մասին նա ասել է նախագահականում կազմակերպված «Ford մեքենայաշինական արդյունաբերության ապագայի տեսլականը» խորագրով համաժողովում։
Էրդողանը տեղեկացմամբ՝ Քոջաելի նահանգում հիմնադրվելիք «Ford» մեքենաշինական գործարանում կարտադրվեն ոչ միայն դիզելային վառելիքով և բենզինով աշխատող տրանսպորտային միջոցներ, այլ նաև՝ էլեկտրական մեքենաներ ու մարտկոցներ:
«Ներդրումների շնորհիվ ապագայի մեքենաշինական արդյունաբերության մեջ էլեկտրամոբիլների ամենամեծ արտադրական կենտրոններից մեկը կլինի Թուրքիան» ,- ասել է նա:
Էրդողանը հույս է հայտնել, որ գործարանի հիմնադրմամբ առաջին սերիական արտադրության տրանսպորտային միջոցները պատրաստ կլինեն 2022-ի վերջին:
Նա նշել է, որ նպատակ ունեն առաջիկա 10 տարում ինքնակառավարվող էլեկտրամոբիլների արտադրությամբ Եվրոպայում դառնալ առաջատար, իսկ աշխարհի մասշտաբով էլ՝ հայտնվել առաջին հնգյակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |