Հասարակական13:06, 17 Մարտ 2021
Կարո Փայլանն այցելել է Անկարայի հայկական գերեզմանոց, որտեղ ապօրինի շինարարություն է
Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի տնօրեն Թեզջան Քարաքուշ Ջանդանը և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մամուլի ասուլիս են կազմակեպել Անկարայի Ուլուս շրջանի այն հրապարակում, որտեղ գտնվող հայկական գերեզմանոցում ապօրինի շինարարությունը շարունակվում է։ Ջանդանն ու Փայլանը փորձել են տեղում զննություն իրականացնելու, բայց ոստիկանները արգելել են նրանց մուտք գործել գերեզմանոցի տարածք։
Ապօրինի շինարարության մասին օրեր առաջ առաջինը ահազանգած Ճարտարապետների պալատի Անկարայի բաժննի տնօրենը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն բլոր պաշտոնական աղբյուրների՝ շինհրապարակի տարածքում նախկինում հայկական գերեզմանոց և մատուռ է եղել։
Նա մտահոգություն է հայտնել այն առթիվ, որ երկրի իշխանությունները արտոնում են գերեզմանոցի տարածքում նման շինարարությունը՝ բետոնի շերտի տակ թաղելով մարդկային ոսկորները։ Ջանդանը իր ափսոսանքն է հայտնել, որ մարդիկ, ՏԻՄ մարմիններն ու երկրի իշխանությունները այդքան անխիղճ են և կարող են նման կերպ անարգել նախնիների հիշատակը։ «Մի՞թե կարծում եք, որ գերեզմանոցի վրա կառուցված խանութներում մարդիկ հանգիստ խղճով կարող են առևտուր անել։ Գերեզմանի վրա կառուցված խանութը չի կարող բարօրության աղբյուր լինել», - ընդգծել է նա։
Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է, որ նշված տարածքը Անկարայի պատմամշակութային շրջաններից է։ Այնտեղ երկարատև ժամանակ կողք–կողքի ապրել ու արարել են հայերը, քրդերն ու թուրքերը։
«Մեր թիկունքում գտնվող թաղամասը նախկինում հայկական գերեզմանոց է եղել։ Այստեղ ապրող հայերը աքսորվեցին այս տարածքներից։ Նրանց կրոնի նկատմամբ հարգանք չցուցաբերվեց։ Նույնիսկ նրանց հանգուցյալների նկատմամբ հարգանք չի ցուցաբերվում։ Հանգուցյալի հանդեպ հարգանք չունեցողը ողջերի նկատմամբ էլ երբևէ հարգանք չի կարող ունենալ։ Այստեղ մահացած հայերին աղոթքներով հուղարկավորել են, նրանց գերեզմաններին գերեզմանաքարեր են կառուցել։ Այդ գերեզմանաքարերը կոտրել էին, հիմա էլ գերեզմանները ծածկում են բետոնով։ Ու՞մ խիղճը կարող է սա հանդուրժել։ Մի՞թե այս երկրում մեծամասնություն կազմող մուսուլմանների խիղճը կարող է հանդուրժել սա», - ասել է Փայլանը։
Նա նշել է, որ որպես պատգամավոր, եկել էր ապօրինի շինարարության տարածքում դիտումներ կատարելու, բայց անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են նրա մուտքը տարածք։ Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ է արել դադարեցնել հայկական գերեզմանոցի վրա ապօրինի կառույցների շինարարությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |