Հասարակական13:14, 18 Մարտ 2021
Տարեց բնակչության թվով Թուրքիան աշխարհում 66-րդ տեղում է
Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 22.5%-ով.
2015-ին նրանց թիվը կազմել է 6 մլն 495.239, իսկ 2020-ին հասել է 7 մլն 953.555-ի: 2020-ին ծեր բնակչությունը կազմել է երկրի ընդհանուր բնակչության 9.5%-ը, իսկ 2019-ին այդ ցուցանիշը 8.2% էր: Նշվում է, որ 2020թ. տարեց բնակչության 44.2%-ը տղամարդիկ են, իսկ 55.8%-ը՝ կանայք:
Այս տեմպերով շարունակվելու դեպքում ենթադրվում է, որ 2025-ին ծեր բնակչության տեսակարար կշիռը երկրում կկազմի 11%, 2030-ին՝ 12.9%, 2040-ին՝ 16.3%, 2060-ին՝ 22.6%, իսկ 2080-ին՝ 25.6%:
Ծերացող բնակչությամբ երկիր է համարվում այն երկիրը, որի ողջ բնակչության շրջանում տարեց մարդկանց թիվը անցնում է 10%-ի շեմը: Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում տարեց բնակչության թիվը վերջին տարիներին այլ տարիքային խմբերի համեմատ ավելի արագ է աճում։
Ըստ Թուրքիայի վիճծառայության տվյալների՝ 2020թ. տարեց բնակչության 63.8%-ը կազմում է 65-74 տարիքային խումբը, 27.9%-ը՝ 75-84, իսկ 8.4%-ը՝ 85 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները։
Թուրքիան 167 երկրների շարքում ծեր բնակչության թվով ներկայումս զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Այժմյան պատկերը, սակայն, արագորեն վատթարանալու միտումներ է դրսևորում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Թուրքիայի վիճակագրկան կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է Թուրքիայի անուրախ քաղաքների ցանկը։
Ալի Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |