Իրավական11:23, 18 Մարտ 2021
Ընդդիմադիր քրդամետ կուսակցության փակման պահանջ է ներկայացվել Թուրքիայի Սահմանադրական դատարան
Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել է սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը։
Մեղադրական եզրակացությամբ ավելի քան 600 ԺԴԿ-ական գործչի համար քաղաքական գործունեության արգելքի պահանջ է ներկայացվել։ Այդ անձանց թվում են կուսակցության ներկա և նախկին համանախագահներ Փերվին Բուլդանը, Միթհաթ Սանջարը, Ֆիգեն Յուքսեքդաղը և Սելահաթթին Դեմիրթաշը։ Բացի այդ, նախատեսվում է նաև դադարեցնել կուսակցության պետական ֆինանսավորումը և առգրավել կուսակցությանը պատկանող ողջ գույքը։
Ըստ մեղադրականի՝ ԺԴԿ-ի անդամներն իրենց հայտարարություններով ու ելույթներով «նպատակ ունեն մասնատել, ոչնչացնել ազգ–պետություն անքակտելի միասնությունը»։ Դատախազը նաև մեղադրել է ԺԴԿ-ին՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու, անգամ՝ որպես այդ կուսակցության մի ճյուղ գործունեություն ծավալելու, ահաբեկչությանը աջակցելու մեջ։
Մեղադրականում հղում է կատարվել Թուրքիայի սահմանադրության 69-րդ հոդվածի 6-րդ կետին, ինչպես նաև՝ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի 103-րդ հոդվածին, համաձայն որոնց՝ «քաղաքական կուսակցությունը ենթակա է մեկընդմիշտ փակման, եթե այն իր գործուներությամբ խախտում է սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետը։ Միևնույն ժամանակ, օրենքը սահմանում է, որ այդ խախտումը պետք է հաստատվի սահմանադրական դատարանի կողմից։
Եթե Թուրքիայի սահմանադրական դատարանը բավարարի հայցի պահանջները և պարտադրի դադարեցնել կուսակցության գործունեությունը, ապա որոշման՝ Պաշտոնական պարբերականում հրապարակումից հետո վերոնշյալ գործիչները 5 տարի ժամկետով իրավունք չեն ունենա լինել այլ կուսակցության հիմնադիր, անդամ կամ ղեկավար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |