Քաղաքական11:00, 18 Մարտ 2021
ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի մեջլիսում քրդամետ կուսակցության պատգամավորին մանդատից զրկելու որոշմանը
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) փակելու համար այդ երկրի իշխանությունների կողմից սկսված գործընթացին: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը գրավոր հայտարարություն է հրապարակել:
Փրայսի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և քննադատում է նախօրեին Թուրքիայի մեջլիսում ընդունված HDP-ական պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից և անձեռնմխելիությունից զրկելու որոշումը:
Նշվում է, որ HDP-ն լուծարելու նախաձեռնությունը այնպիսի որոշում է, որը կարող է անտեղի խեղաթյուրել թուրք ընտրողների կամքը, էլ ավելի խարխլել Թուրքիայի ժողովրդավարությունը և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներին զրկել իրենց իսկ ընտրած ներկայացուցիչներից:
«Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել խոսքի ազատությունը` համաձայն իր սահմանադրության և իր միջազգային պարտավորությունների»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Թուրքիայի մեջլիսի ընդհանուր ժողովում ընթերցվել էր HDP-ից ընտրված պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի պատժի ենթարկելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա նախագահականի միջնորդությունը: Ըստ այդմ, Թուրքիայի Սահմանադրության համապատասխան, միջնորդության ընթերցումից հետո Գերգերլիօղլուն զրկվեց մանդատից: Վերջինս «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» համար դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |