Քաղաքական17:57, 18 Մարտ 2021
Թուրքիայում 98 տարվա ընթացքում փակվել է մի քանի տասնյակ կուսակցություն
Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել է երկրի սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը։
Կազմված մեղադրական եզրակացությամբ ավելի քան 600 ԺԴԿ-ական գործչի համար քաղաքական գործունեության արգելքի պահանջ է ներկայացվել։ Այդ անձանց թվում են նաև կուսակցության ներկա և նախկին համանախագահներ Փերվին Բուլդանը, Միթհաթ Սանջարը, Ֆիգեն Յուքսեքդաղը և Սելահաթթին Դեմիրթաշը։ Բացի այդ, նախատեսվում է նաև դադարեցնել կուսակցության պետական ֆինանսավորումը և առգրավել կուսակցությանը պատկանող ողջ գույքը։
Նշենք, որ այս երևույթը Թուրքիայի Հանրապետության քաղաքական պատմության ընթացքում եզակի դեպք չէ: Կարելի է ասել՝ այն Թուրքիայի թվացյալ ժողովրդավարության համակարգին բնորոշ, ընդունված և տարածված քաղաքական ուղեգիծ է:
Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից՝ 1923թ. մինչև բազմակուսակցական համակարգի անցումը (1946թ.) ընդամենը 2 կուսակցություն է փակվել Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ: Այնուհետև 1946թ. մինչև 1961թ. կուսակցությունները կարող էին փակվել միայն երկրի տեղական դատարանների որոշման արդյունքում: Այս ժամանակահատվածում փակված կուսակցությունների ընդհանուր թիվը կազմել է 5:
Սակայն 1961թ. Թուրքիայում տեղի ունեցած առաջին ռազմական հեղաշրջումից հետո, երբ 1963թ. ստեղծվեց Սահմանադրական դատարանը, այդ պահից ցայժմ (որոշ բացառություններով) քաղաքական կուսակցությունները փակելու լիազորություները պատկանում են հիշյալ դատարանին:
1963թ. սկսած Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ 26 քաղաքական կուսակցություն է դադարեցրել իր գործունեությունը:
Քաղաքական կուսակցությունների զտման և մարգինալացման փորձերն, իհարկե, չեն սահմանափակվել այս ամենով: Ավելի կոշտ մեխանիզմների կիրարկումը սպասվում էր երկրում 1980թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո: Կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու և արգելելու լիազորությունները ժամանակավորապես (շուրջ 3 տարի) անցան Ռազմական դատարանին:
Այդ ընթացքում 18 կուսակցություն լուծարվեց կամ էլ արգելվեց դրանց գործունեությունը: Նշենք, որ այդ կուսակցությունների թվին էին պատկանում ներկայում Թուրքիայում գործող, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP): Բացառություն է կազմում «Մեծ Թուրքիա» կուսակցությունը, որը փակվել է ոչ թե Ռազմական դատարանի, այլ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ (1983թ.):
1983թ. կուսակցությունների մասին արգելքի վերացումից հետո Թուրքիայում թույլատրվեց վերաբացել ու հիմնել մի շարք կուսակցություններ: Այդ ժամանակահատվածից մինչև այսօր Սահմանադրական դատարանը 20 կուսակցություն է փակել, իսկ 17 կուսակցություն լուծարելու պահանջը չի բավարարել:
Ժամանակագրական առումով առայժմ վերջին կուսակցությունը, որը փակվել էր Սահմանադրական դատարանի որոշմամբ 2009 թվականին, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունն էր։ Իսկ կուսակցապետ Ահմեթ Թյուրքին 5 տարով արգելվել էր զբաղվել քաղաքականությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |