Քաղաքական12:16, 18 Մարտ 2021
ԵԽ պատգամավորն անբարո արարք է որակել Թուրքիայում HDP-ական պատգամավորին մանդատից զրկելը
Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրին քննադատել է Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին մանդատից զրկելու որոշումը:
Փիրին Թուրքիայի իշխանություների կողմից ձեռնարկված այդ քայլը ապօրինի է որակել: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում:
«Իմ զորակցությունն եմ հայտնում HDP-ի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին: Նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը անօրինական, անբարոյական ու վախկոտ արարք էր»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Թուրքիայի մեջլիսի ընդհանուր ժողովում ընթերցվել էր HDP-ից ընտրված պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի պատժի ենթարկելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա նախագահականի միջնորդությունը: Ըստ այդմ, Թուրքիայի Սահմանադրության համապատասխան, միջնորդության ընթերցումից հետո Գերգերլիօղլուն զրկվեց մանդատից և անձեռնմխելիությունից: Վերջինս «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» համար դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |