Քաղաքական12:49, 19 Մարտ 2021
Գերմանիան մտահոգություն է հայտնել Թուրքիայում HDP-ի դեմ բացված դատական գործի առթիվ
Գերմանիայի կառավարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման պահանջով հարուցված դատական գործի առթիվ։
Գերմանիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ ԺԴԿ-ի դեմ բացված դատական գործը համաչափության առումով լուրջ կասկածներ է հարուցում։ Հայտարարության մեջ նաև մտահոգություն կա ԺԴԿ-ական պատգամավորների դեմ վարվող քաղաքականության կապակցությամբ։ նշվում է, որ այդ կերպ վտանգվում է օրենքի գերակայությունը։
Գերմանիայի ԱԳՆ-ն նաև դատապարտել է ԺԴԿ-ական պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուի՝ պատգամավորական մանդատից զրկումը և ԺԴԿ-ի մի շարք անդամների և պատգամավորների դեմ քրեական վարույթների հարուցումը։ Ընդգծվել է, որ այդ քայլերը Թուրքիայում իրավական պետության սկզբունքների վերաբերյալ առանց այդ էլ առկա հարցականների կողքին նորերն են ավելացնում։
Հայտարարության մեջ կոչ է արվում հստակ տարանջատում մտցնել ԺԴԿ կուսակցության և ԵՄ ահաբեկչական խմբավորումների ցանկում տեղ գտած «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) միջև։ Շեշտվում է նաև, որ որևէ քաղաքական կուսակցության գործունեության դադարեցումը ժողովրդավարական երկրում պետք է ամենավերջին քայլը լինի։
«Դաշնային կառավարությունը ակնկալում է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ անդամության թեկնածու երկիր, կկատարի իր ստանձնած պարտավորությունը՝ ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքներին համապատասխանելու առումով», - ասված է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ կհետևի խնդրի հետագա զարգացումներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |