Քաղաքական15:39, 19 Մարտ 2021
Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է Թուրքիային․ կուսակցություններ փակելը ծայրահեղ միջոց է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը գերմանական «Die Welit» թերթին տված հարցազրույցում խնդրահարույց է համարել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման նախաձեռնությունը։
Բուրիչը նշել է, որ քաղաքական կուսակցությունների իրավունքները ևս պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը հավաքներ կազմակերպելու և միավորումներ ստեղծելու իրավունքի երաշխավորն է։
«ՄԻԵԴ-ը բացահայտ ընդգծում է քաղաքական կուսակցությունների առանցքային դերը ժողովրդավարության պահպանման հարցում։ Դատարանը միայն ծայրահեղ դեպքերում կարող է արդարացի համարել քաղաքական կուսակցության լուծարումը կամ նրա գործունեության արգելքը՝ որպես այլընտրանք չունեցող միջոց», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Բուրիչը ընդգծել է, որ քաղաքական կուսակցությունը չի կարող արգելվել միայն այն բանի համար, որ փորձում է հանրային քննարկման առարկա դարձնել հասարակության այս կամ այն հատվածի դրությունը։
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիայում նախկինում էլ կուսակցություններ են փակվել։ ՄԻԵԴ-ի օրակարգում ավելի վաղ 7 նման գործ է քննվել, որոնցից 6-ի դեպքում եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիայի կառավարությանը՝ եզրակացնելով, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
ԵԽ գլխավոր քարտուղարի կանխատեսմամբ՝ ԺԴԿ-ի գործունեության արգելքի դեպքում ևս ՄԻԵԴ-ը նմանատիպ որոշում կարող է կայացնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԺԴԿ-ի դեմ հարուցված դատական գործի առթիվ Գերմանիայի կառավարության անունից մտահոգություն էր հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |