Քաղաքական12:34, 22 Մարտ 2021
Թուրքիայի նախագահական. Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը միասեռականության հետ կապված մանիպուլյացիաներն են

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը որոշ խմբերի կողմից կոնվենցիայի՝ միասեռականությունը խրախուսելու վերաբերյալ արած մանիպուլյացիաներն են:
«Ի սկզբանե կանաց իրավունքների ամրապնդմանը միտված կոնվենցիան մանիպուլացվեց Թուրքիայի հասարակական ու ընտանելան արժեքներին հակասող միասեռականությունը խրախուսող շրջանակների կողմից: Կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը պատճառը դա է»,- ասված է հայտարարության մեջ:
Դրանում միաժամանակ նշվում է, որ այս քայլը որևէ կերպ չի նշանակում, որ Թուրքիան հետքայլ է անում կանանց իրավունքները պաշտպանելու հարցում և Թուրքիան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին միտված նոր ռեֆորմներ է կյանքի կոչելու:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս կոնվենցիայի հետ կապված մտահոգություններ ունեցող միակ երկիրը Թուրքիան չէ ու հիշեցվում, որ ԵՄ անդամ 6 երկիր՝ Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան ու Սլովակիան չեն վավերացրել այն:
Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ֆաթմա Քայան էլ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել «Անկարայի կոնվենցիան»՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ աշխատում են «Անկարայի չափանիշների» վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:

Թուրքիայի նախագահը Պակիստանի առաջնորդ Շահբազ Շերիֆի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |