Քաղաքական10:56, 24 Մարտ 2021
Մակրոն. «Ֆրանսիայի ընտրություններին Թուրքիայի հնարավոր միջամտությունն անընդունելի է»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ լուրեր հրապարակելու մեջ:
Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թուրքիան «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», ինչը կարծում է, որ անընդունելի է Ֆրանսիայի համար:
«Սրանք (իմա՝ լուրերը-խմբ.) գրավոր են: Սպառնալիքները չեն կատարվում քողարկված ձևով»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային համարում է կարևոր գործընկեր անվտանգության ու միգրացիայի ոլորտներում։ Մակրոնը թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում։
Ըստ Մակրոնի՝ դաշնակիցները, սովորաբար, միմյանց նկատմամբ թույլ չեն տալիս այնպիսի քայլեր, ինչպիսիք արել է Թուրքիան։ Օրինակ՝ զինյալների և սպառազինության տեղակայում Լիբիայում և «ոչ բարեկամական գործողություններ Արևելյան Միջերկրականում»:
Նրա խոսքով՝ իսլամի վերաբերյալ նախորդ տարվա հոկտեմբերին արած իր հայտարարությունները խեղաթյուրվել են Թուրքիայի կողմից:
Նշենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։
Մակրոնը, անդրադառնալով նաև այդ թեմային, հայտնել է, որ իր երկրում շարունակվելու են ծաղրանկարներ հրապարակվել և որ երբեք իրենք չեն ընկրկելու:
Հիշեցնենք նաև, որ թուրք-ֆրանսիական ճգնաժամին Թուրքիայի նախագահն իր քաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, իսկ Մակրոնին մեղադրել էր իսլամաֆոբիայի մեջ։ Էրդողանի խոսքերից հետո պաշտոնական Փարիզը իր դեսպանին Անկարայից ետ էր կանչել։
Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |