Հասարակական17:04, 24 Մարտ 2021
Սոցհարցում. «Ո՞ր կուսակցությունը կհաղթեր, եթե Թուրքիայում հիմա լինեին ընտրություններ»

Թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեր խորհրդարանական ընտրություններ։
Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Թուրքիայի ընդդիմության պահանջներին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել էր մինչև 2023թ. հունիսից ընտրությունների իրականացումը:
Սոցհարցման մասնակիցների մեծամասնությունը հայտնել է, որ ընտրություններին իրենք կքվեարկեն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ու «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) միջև կազմված «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի օգտին:
Հարցման մասնակիցների 38․4 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը, 24․4 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), 11․5 տոկոսը՝ ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», 10.5 տոկոսը՝ գորշ գայլերի քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ-MHP), իսկ ընդդիմադիր, ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությանը՝8.1 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |