Մշակութային17:40, 25 Մարտ 2021
Կինոթատրոն, մշակույթի տուն, ազգայնականների գրասենյակ. Էսքիշեհիրի հայկական եկեղեցու ճակատագիրը

Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը:
Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն նույնպես արժանացել է հայկական լքված եկեղեցիների ճակատագրին:
1915թ. հետո նույնպես Թուրքիայում շարունակվել է մշակութային եղեռնը: Ավերվել են կանգուն մնացած եկեղեցիներն ու դպրոցները: Բազմաթիվ եկեղեցիներ էլ վերածվել են ախոռների, պահեստների և երբեմն էլ կինոթատրոնների:
1945թ. հայկական այս եկեղեցու շենքը Էսքիշեհիրի հիմնադրամների կողմից վաճառվելուց հետո նույն թվականին վերածվել է ժամանակակից կինոթատրոնի: Իսկ 1974թ. սկսած որոշ ժամանակահատված պատմական եկեղեցու շենքում ցուցադրվել են էրոտիկ ֆիլմեր: Հատկանշական է, որ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են ոչ միայն այս, այլև հայկական մի շարք այլ եկեղեցիների շենքերում, որոնք վերածվել էին կինոթատրոնների:
Ձևափոխված շենքի առաջին հարկում գործում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) մոր անունը կրող մշակույթ տունը (Zübeyde Hanım Kültür Merkezi): Իսկ երկրորդ հարկում՝ Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) Էսքիշեհրի նահանգային կառույցի գրասենյակն է:
Շենքի արտաքին պատերին փակցված են կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի լուսանկարով պաստառը, կուսակցության լոգոն և Թուրքիայի դրոշը: Վերջերս էլ շենքի պատին փակցրել են նաև Ադրբեջանի դրոշը, ինչը կարող է պայմանավորված լինել արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողություններով: Այս միջադեպի կապացությամբ Twitter-ում գրառում է արել և դրան կից լուսանկար է հրապարակել պոլսահայ Օզան Դևրիմյանը:
Այս կապակցությամբ նա հեգնանքով գրել է. «Հերիք չէ, որ հայկական եկեղեցին իրենցով են արել, հիմա էլ անշուշտ պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |