Քաղաքական11:25, 29 Մարտ 2021
Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքի կառուցման նախագիծը հաստատվել է

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման նախագիծը հաստատվել է։
Այդ մասին նա հայտնել է Twitter-ի էջում։ Նախարարի խոսքով՝ նախագիծը սեղմ ժամկետում իրականացնելու համար Թուրքիայի կառավարությունը կանի ամեն անհրաժեշտ քայլ։
2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որը պիտի անցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ և իրար կապի Սև և Մարմարա ծովերը։
Ակնկալվում է, որ Ստամբուլի ջրանցքի նախագծի իրագործումը կավարտվի 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, և կնվազեցնի Բոսֆորով վտանգավոր բեռ (նավթ) տեղափոխող նավերի վթարների գրանցման հավանականությունը։
Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:
Մի շարք երկրներ մտավախություն ունեն, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո Թուրքիան կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։
Թուրքիայի ընդդիմությունն էլ համոզված է, որ որ նոր ջրանցքի կառուցումը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա և նույնիսկ կմեծացնի երկրաշարժերի ռիսկը Ստամբուլի շրջանում:
Անցած տարի թուրքական «SONAR» հետազոտական ընկերությունն էլ Ստամբուլի 30 շրջաններում սոցհարցում էր իրականացրել Ստամբուլի ջրանցք կառուցման վերաբերյալ։ Հարցմանը մասնակցած 2069 անձինք պատասխանել էին կառուցվելիք ջրանցիք վերաբերյալ մի քանի հարցի։
Հարցվածների 53.7 տոկոսը կարծում էր, որ ջրանցքի կառուցման նախագիծը չպիտի իրականացվի։ Իսկ 35.9 տոկոսը կարծում էր, որ ջրանցքը պետք է կառուցվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |