Քաղաքական13:24, 31 Մարտ 2021
Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա

Մարտի 30-ին Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով։
«Վերջին ամիսներին իրանցի խմբերը սպառնացին Իսրայելի թիրախներին: Հունվարին Նոր Դելիում Իսրայելի դեսպանության մոտ պայթյուն որոտաց և Հնդկաստանի պատկան մարմիններն այն կապեցին Իրանի հետ»,-ասվում է հաղորդագրությունում:
Չնայած խորհրդի այս հայտարարությանը՝ այնուամենայնիվ պատկան մարմինները կարծում են, որ այս զգուշացումը պայմանավորված չէ կորոնավիրուսային համավարակով:
Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր երկրի սահմանները բացելու մասին: Այդ որոշմամբ Իսրայելի քաղաքացիներին թույլատրվում էր դուրս գալ երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |