Իրավական11:08, 01 Ապրիլ 2021
Թուրքիայի ՍԴ-ն դատախազություն է վերադարձրել քրդամետ կուսակցության գործով մեղադրական եզրակացությունը

Թուրքիայի սահմանադրական դատարանը երկրի գլխավոր դատախազությանը վերադարձրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։
Որոշումը կայացվել է հայցադիմումի «դատավարական թերությունների» կապակցությամբ:
Մեղադրական եզրակացությունում պահանջվում է արգելել քրդամետ կուսակցության ավելի քան 600 անդամին քաղաքական գործունեություն իրականացնել։
Հետաքննության շրջանակներում, ասվում է, որ քրդամետ կուսակցությունը համարվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքական թևը։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ HDP-ի երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը այժմ անազատության մեջ են, որոնց նկատմամբ առաջադրվել են մի շարք մեղադրանքներ։
Մարտի 17-ին Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով լուծարել քրդամետ կուսակցությունը։
Ըստ մեղադրականի՝ ԺԴԿ-ի անդամներն իրենց հայտարարություններով ու ելույթներով «նպատակ ունեն մասնատել, ոչնչացնել ազգ–պետություն անքակտելի միասնությունը»։ Դատախազը նաև մեղադրել է ԺԴԿ-ին՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու, անգամ՝ որպես այդ կուսակցության մի ճյուղ գործունեություն ծավալելու, ահաբեկչությանը աջակցելու մեջ։
Մեղադրականում հղում է կատարվել Թուրքիայի սահմանադրության 69-րդ հոդվածի 6-րդ կետին, ինչպես նաև՝ Քաղաքական կուսակցությունների մասին օրենքի 103-րդ հոդվածին, համաձայն որոնց՝ «քաղաքական կուսակցությունը ենթակա է մեկընդմիշտ փակման, եթե այն իր գործուներությամբ խախտում է սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետը։ Միևնույն ժամանակ, օրենքը սահմանում է, որ այդ խախտումը պետք է հաստատվի սահմանադրական դատարանի կողմից։
Եթե Թուրքիայի սահմանադրական դատարանը բավարարի հայցի պահանջները և պարտադրի դադարեցնել կուսակցության գործունեությունը, ապա որոշման՝ Պաշտոնական պարբերականում հրապարակումից հետո վերոնշյալ գործիչները 5 տարի ժամկետով իրավունք չեն ունենա լինել այլ կուսակցության հիմնադիր, անդամ կամ ղեկավար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |