Քաղաքական13:43, 01 Ապրիլ 2021
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թուրք նախագահն այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրը (ազգությամբ թուրք) ապրիլի 1-12 ընթացքում այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ԳՎ նախագահի մամուլի քարտուղար Բրենդեն Վարման:
Նշվում է, որ Անկարայի այցի ընթացքում Վոլքան Բոզքըրը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև այդ երկրում ՄԱԿ-ի պատվիրակության հետ:
Նա թուրքական մեջլիսում ելույթ կունենա համաշխարհային ճգնաժամերի, բազմակողմանիության և ՄԱԿ-ի համակարգի թեմայով:
Նախատեսվում է, որ Բոզքըրը Թուրքիայում սիրացի փախստականների հետ հանդիպելու համար կայցելի երկրի հարավային Հաթայ նահանգ:
Հիշեցնենք, որ հիշյալ պաշտոնը Վոլքան Բոզքըրը զբաղեցրել է 2020թ. հունրիսին: Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը նա ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |