Քաղաքական12:25, 02 Ապրիլ 2021
Թուրք պաշտոնյան լրագրողներին ահաբեկիչ է անվանել

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով երկրի պետխորհրդի՝ լրագրողական անվանաքարտերը չչեղարկելու մասին որոշմանը, գրառում է արել Twitter-ում:
Նշենք, որ Թուրքիայի պետխորհուրդը վճռել էր, որ լրագրողական անվանաքարտերի կանոնակարգման մեջ կատարված փոփոխությունները դեմ են մամուլի ազատությանը և չեն կարող լրագրողների անվանաքարտերը չեղարկվել անհասկանալի արտահայտություններով ու կամայական հիմնավորումներով:
Ալթունն այդ մասին գրել է. «Քանի դեռ մենք պաշտոնավարում ենք, պայքարելու ենք լրագրողության անվան տակ ահաբեկչություն քարոզողների դեմ»:
Թուրք պաշտոնյան Արևմուտքի երկրների մասով մի օրինակ է բերել:
«Մի պահ մտածեք: Արևմուտքի որևէ երկրում մի մարդու, որը շարունակաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ-DEAŞ) օգտին քարոզչություն է անում, կտա՞ն լրագրողական անվանաքարտ: Եթե ինքն իրեն պատռի և ասի՝ ես լրագրող եմ, կհասնի՞ որևէ արդյունքի: Ոչ: Բայց ինչ վերաբերում է մեզ, պահանջում են, որ պետությունը որպես «լրագրող» ճանաչի PKK-ի և FETÖ-ի օգտին քարոզչություն անողներին: Մենք դեմ ենք դրան»:
Ալթունը պնդել է, որ ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության թիվ մեկ թշնամին հենց ահաբեկչական կառույցներն են:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և «Ֆեթուլահական կազմակերպությունները» (հապավումը` FETÖ) Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Հայտարարությանը զուգահեռ նշվել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Հայոց ցեղասպանությունն սկսվել է 110 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, ապա սպանվեցին»:
Այսպես է արձագանքել թուրքական մամուլում հակառակը պնդող լուրերին Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության խոսնակ Թիմ-Նիքլաս Վենցելը:
«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |