Ռազմական11:01, 05 Ապրիլ 2021
Թուրք նախկին ռազմածովայինները հանդես են եկել սկանդալային հայտարարությամբ
Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու համար:
«Անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Մոնտրոյի կոնվենցիան Ստամբուլի ջրանցքի թեմայի շրջանակներում դարձել է քննարկման առարկա։ Մտահոգիչ է մասնավորապես այն, որ քննարկվում է անգամ միջազգային պայմանագրերը չեղարկելու իրավասության հարցը»,- ասված է ծովակալների հայտարարության մեջ:
Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը, և հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիային թույլ էր տվել չեզոք մնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և ընդանուր առմամբ խաղաղություն ապահովել Սև ծովում:
Պաշտոնաթող զինվորականներն անդրադարձել են նաև բանակի իսլամացման գործոնին:
«Թուրքիայի զինված ուժերը (TAF) և մեր նավատորմը դիտմամբ հարձակման են ենթարկվել գյուլենական շարժման ներկայացուցիչների կողմից, և այդ դավաճանական դավադրության պատճառով շատ արժեքավոր կադրեր ենք կորցրել»,- նշել են ծովակալները:
«Այս դեպքերից քաղված ամենակարևոր դասն այն է, որ TAF-ը պետք է մանրակրկիտ պաշտպանի սահմանադրության անփոփոխ հիմնարար արժեքները»,- ասել են ծովակալները՝ նկատի ունենալով սահմանադրության այն հոդվածը, որով Թուրքիան սահմանվում է որպես աշխարհիկ, ժողովրդավարական պետություն՝ օրենքի գերակայությամբ:
Այս համատեղ հռչակագրից հետո ծովակալների նկատմամբ հետաքննություն է սկսվել, որի շրջանակում ձերբակալել են 10 հոգու:
Նշենք, որ Մոնտրոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):
Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |