Քաղաքական11:14, 05 Ապրիլ 2021
Թուրքիայում ձերբակալվել են նախկին ծովակալներ՝ իշխող կուսակցությանը քննադատելու համար
Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 10 պաշտոնաթող ծովակալների, որոնք դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիականացնելու փորձի համար: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ։
Թուրքական լրատվականները նշում են, որ հայտարարությունը տարածվել է շաբաթ ուշ գիշերը, որն առիթ է տվել հնարավոր նոր ռազմական միջամտության մասին մտածելու։
Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը։ Նրանք հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիայի թույլ է տվել չեզոքություն պահպանել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Մոնտրոյի կոնվենցիան ստորագրվել է 1936 թվականին Շվեյցարիայում: Այն Թուրքիային իրավունք տվեց վերահսկել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |