Քաղաքական17:08, 05 Ապրիլ 2021
Թուրքիայի քաղաքական շրջանակների արձագանքը` թուրք ծովակալների սկանդալային հայտարարությանը
Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալների քննադատական հայտարարությունը շարունակում է թուրքական մամուլի և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում մնալ։
Այդ հայտարարությամբ ծովակալները դատապարտել էին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամականացնելու փորձի համար:
Ի պատասխան դրան՝ Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչներ դատապարտել էին ծովակալների հայտարարությունը։ Արձագանքել էին Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության, ընդդիմադիր «IYI» (Լավ) , «Ապագա» (GP) կուսակցության ղեկավարներ Դևլեթ Բահչելին, Մերալ Աքշեները, Ահմեթ Դավութօղլուն։ Վերջիններս քննադատել էին ծովակալների հայտարարությունը, իսկ Բահչելին անգամ կոչ է արել դադարեցնել պետության կողմից նրանց տրվող կենսաթոշակը։
Ի տարբերություն վերոնշյալ քաղաքական գործիչների՝ ծովակալների հայտարությանը աջակցություն է հայտնել 96 նախկին պատգամավոր։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որով անընդունելի են համարել Թուրքիայում կառուցվելիք Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքը, ինչպես նաև Մոնտրոյի կոնվենցիան քննարկման առարկա դարձնելը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են վերոհիշյալ հայտարարությունը ստորագրած 10 պաշտոնաթող ծովակալներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |