Քաղաքական14:05, 05 Ապրիլ 2021
Թուրքիայում որ կուսակցությունը ինչքան անդամ ունի
Թուրքական «Duvar» լրատվակայքն անդրադարձել է խորհրդարանում ներկայացված ու չներկայացված կուսակցություններին՝ ցույց տալով, թե դրանցից որն ինչքան անդամ ունի:
Ըստ այդմ՝ ներկայում Թուրքիայի ամենախոշոր կուսակցությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP-ԱԶԿ) է, որն ունի ավելի քան 10 մլն անդամ:
Խորհրդարանում դաշինքի կազմում ներկայացուցիչ ունեցող, սակայն առանձին խմբակցության համար բավարար մանդատատներ չունեցող կուսակցություններից ամենամեծը «Ժողովրդավար» կուսակցությունն է:
Քեմալականների «Ժողովրդահանրապետական» ու ազգայնականների «Լավ» կուսակցությունների կազմած «Ազգ» դաշինքով խորհրդարան անցած և 2 մանդատ ունեցող «Ժողովրդավար» կուսակցությունն ունի ավելի քան 410 հազար անդամ: Իսկ 10 հազարից ավել անդամ ունեցող կուսակցությունների անդամների քանակական պատկերը Թուրքիայում այսպիսինն է.
«Արդարություն և զարգացում» կուսակցություն (իշխող) - 10 մլն 984.312
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (քեմալական, ընդդիմադիր) - 1 մլն 257.110
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից) - 479.197
«Ժողովրդավար» կուսակցություն - 410.898
«Լավ» կուսակցություն (ազգայնական) - 368.344
«Երջանկություն» կուսակցություն - 211.823
«Կրկին բարօրություն» կուսակցություն - 120.735
«Պահպանողական առաջընթաց» կուսակցություն - 71.324
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (քրդամետ) - 40.528
«Երիտասարդ» կուսակցություն - 35.515
«Մեծ միություն» կուսակցություն (ուլտրա ազգայնական) - 34.263
«Ժողովրդավարական ձախական» կուսակցություն-31.515
«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն- 30.088
«Ապագա» կուսակցություն - 27.211
«Մայր հայրենիք» կուսակցություն - 18.948
«Հայրենիք» կուսակցություն - 18.091
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |