Քաղաքական11:45, 07 Ապրիլ 2021
Լարման օջախ թուրք-չինական հարաբերություններում

Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում արված գրառումն է, որն անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը:
Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հակասող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները-խմբ.) մի օր անպայման անկախանալու է» :
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 31 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը «կոտորած» էր որակել:
Թուրք քաղաքական գործիչների գրառումներին ի պատասխան՝ Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում հետևյալ գրառումն է արվել.
«Չինական կողմը կտրականապես դեմ է և խստորեն դատապարտում է ցանկացած անձի կամ ուժի ցանկացած մարտահրավեր՝ ուղղված Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Գրառմանը կից նշվել էր նաև Աքշեների և Յավաշի թվիթթերյան հաշիվները:
Ավելի ուշ Աքշեների կուսակցությունը հակադարձել է Չինաստանի դեսպանության հայտարարությանը՝ նշելով. «Դադարեք դատարկաբանել։ Նախևառաջ կանգնեցրեք ույղուրների դեմ ձեր կողմից իրականացվող ցեղասպանությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ապրիլի 2-ին Թուրքիայի արտգործնախարարը լինելու է Ֆրանսիայում, որտեղ հանդիպելու է ֆրանսիացի իր գործընկերոջ Ժան-Նոել Բարոտի հետ:

Յերլիքայան սոցցանցում գրառում է կատարել մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո, երկրում մեկնարկած ցույցերի և անհնազանդության ակցիաների առթիվ:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |